Թեհրանում գնահատել են ԱՄՆ հետ բանակցությունների չորրորդ ռաունդը 

Թեհրանում գնահատել են ԱՄՆ հետ բանակցությունների չորրորդ ռաունդը 

Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, ԱՄՆ ներկայացուցիչների հետ Օմանում անցյալ հանգստյան օրերին միջուկային ծրագրի հարցով ունեցած բանակցություններից հետո որոշ գնահատականներ է հնչեցրել։ Didar News-ի փոխանցմամբ՝ Իսլամական Հանրապետության դիվանագիտական գերատեսչության ղեկավարը ասել է, որ բանակցությունների ընթացքում Թեհրանի եւ Վաշինգտոնի տեսակետները բավականին մոտեցել են։

Նա մանրամասնել է նաեւ, որ բանակցային չորրորդ ռաունդն ավելի դետալային էր։ Թեհրանն ու Վաշինգտոնը քննարկել են թեմաներ, որոնց առնչությամբ կողմերի տեսակետները չեն համընկնում եւ նրանց հաջողվել է ավելի լավ հասկանալ մեկմեկու։ «Կարելի է ասել, որ բանակցություններում առաջընթաց կա»,- ամփոփել է նախարար Արաղչին։