ՌԴ-ն Կիևից ստացել է «1000-ը 1000-ի դիմաց» գերիների փոխանակման ցուցակը

Ռուսաստանը Ուկրաինայից ստացել է «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով փոխանակման ենթակա գերիների ցուցակը։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, իսկապես, մենք այն հիմա ստացել ենք», - պատասխանել է նա այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը ստացել է կոնտր-ցուցակը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունները նման փոխանակման վերաբերյալ համաձայնության են եկել Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ։
Ավելի վաղ ճեպազրույցի ժամանակ Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը հետաքրքրված է փոխանակումը հնարավորինս արագ իրականացնելով, սակայն խոստովանել՝ դա բավականին աշխատատար գործընթաց է։
Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ փոխանակումը պետք է տեղի ունենա առաջիկա օրերին։
Կարծիքներ