Մակրոնը «սեռական հեղափոխությու՞ն» է անում Ֆրանսիայում

Մակրոնը «սեռական հեղափոխությու՞ն» է անում Ֆրանսիայում

Ֆրանսիայում պահպանակներն անվճար կդառնան 18-25 տարեկան երիտասարդների համար։

Նման սկանդալային հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«18-ից 25 տարեկան բոլոր երիտասարդների համար 2023 թվականին դեղատներում պահպանակներն անվճար կլինեն։Մենք սկսում ենք մեր փոքրիկ հեղափոխությունը պրոֆիլակտիկ՝ կանխարգելիչ մակարդակում»,- գրել է նա Twitter-ում: 

Ֆրանսիայի ղեկավարը նաև նշել է, որ նախատեսում է առանց դեղատոմսի երկրում անվճար թեստավորում կազմակերպել սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների ու այլ վարակների համար, բացի ՄԻԱՎ-ից։