Պատգամավորը սպանել է կնոջը՝ ամուսնական դավաճանության համար

Պատգամավորը սպանել է կնոջը՝ ամուսնական դավաճանության համար

Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հիսունմեկամյա պատգամավոր Ազատ Զարիպովը սպանել է իր կնոջը՝ որսորդական հրացանից կրակելով նրա վրա։ Այս մասին հայտնում է «Մոսկովսկիյ կոմսոմոլեցը»։ Պատճառը եղել է այն, որ պատգամավորը ձկնորսությունից վերադառնալից իր երիտասարդ կնոջը բռնացրել է սիրեկանի հետ՝ անկողնում։ Կինը մահացել է հիվանդանոցում։ Պատգամավորին ձերբակալել են։ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ սպանություն հոդվածով։ Նշենք, որ նրանք ունեին երեք երեխա։