«Հրապարակ». «Հրապարակը» հայտնվել է սեւ ցուցակում

«Հրապարակ». «Հրապարակը» հայտնվել է սեւ ցուցակում

Երեկ ՀՀ վարչապետը եւ Արցախի նախագահն իրենց ուղերձներում որոշ տեղեկություններ հաղորդեցին մեր՝ տեղեկատվության սով ապրող հանրությանը։ Նիկոլ Փաշինյանը խոսեց «ծանր վիճակի» եւ «ահռելի  թվով» զոհերի մասին՝ առանց փակագծեր բացելու, իսկ Արայիկ Հարությունյանն էլ ասաց, թե «հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ունենալ առավելություններ եւ օր-օրի ճակատը տեղափոխել ավելի խորը ճակատներ»։ Մենք այլ տեղեկությունների էլ ենք տիրապետում, սակայն մամուլի նկատմամբ սահմանված սահմանափակումների պատճառով չենք հրապարակում դրանք։ Ի դեպ, «Հրապարակն» արդեն երկու դեպքով վարչական պատասխանատվության է ենթարկվել՝ «արգելված» հրապարակումների համար։ Թեեւ մեզ դեռ չեն տեղեկացրել, թե որ նյութերն են իշխանական գրաքննիչները համարել խախտում։ Բնականաբար, մենք դատական կարգով վիճարկելու ենք այդ որոշումները։