Օնիկ Գասպարյանը պահի տակ հայտարարությամբ հանդես եկող չէ. Շարմազանով

Օնիկ Գասպարյանը պահի տակ հայտարարությամբ հանդես եկող չէ. Շարմազանով

Քիչ առաջ մի խումբ մարդիկ եկել էին Բաղրամյան պողոտա, Փաշինյանի հրաժարականը պահանջողներին հորդորում, որպեսզի երաժշտությունը անջատեն։

«Ես չեմ կարող ասել, թե ինչ միջադեպ էր, ես էլ հենց նոր եկա այստեղ։ Ինձ նոր տեղեկացրին, որ եկել խնդրել են անջատել երաժշտությունը, մեր տղաներն էլ սիրով ընդունել են և բացատրել, որ այստեղ միայն բանակին ու հայրենիքին նվիրված երգեր են , այլ ոչ թե, ասենք, ժամանցային երգեր»,- լրագրողների հետ զրույցում միջադեպի հետ կապված ասաց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։

«Ես կարծում եմ, որ մենք բոլորս էլ պիտի որևէ սադրանքի չտրվենք։ Բոլորն էլ մեր քույրերն ու եղբայրներն են, մենք այսօր ունենք  ազգային պետություն վերստեղծելու համար մեկ ընդհանուր խոչընդոտ և նա Նիկոլ Փաշինյանն է՝ կառավարությունում նստած կապիտուլյանտը, որին պաշտպանում է Թուրքիան. Չավուշօղլուն ու Էրդողանը դա ցույց տվեցին»,- ասաց նա։

«Ես Օնիկ Գասպարյանին շատ լավ եմ ճանաչում ։ Օնիկ Գասպարյանը պետական մտածողություն ունեցող մարդ է։ Նրա հորդորն է , որ Հայաստանում քաղաքական բախում չլինի, լինի երկխոսություն։ Ուրեմն այդ համբերատար մարդու համբերության բաժակը ինչքան է լցվել, որ գեներալները նման հայտարարությամբ են հանդես եկել։ Օնիկ Գասպարյանը պահի տակ հայտարարությամբ հանդես եկող չէ»,- հավելեց նա։