Մեր եվրոպացի գործընկերների կողմից տրված պատասխանները չփարատեցին մեր մտահոգությունները․ Արման Աբովյան

Մեր եվրոպացի գործընկերների կողմից տրված պատասխանները  չփարատեցին մեր մտահոգությունները․ Արման Աբովյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Ամովյանը գրել է․

«Հարգելի քաղաքացիներ,
Քիչ առաջ ավարտվեց Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ՝ ԱԺ պատգամավորներիս հանդիպումը Եվրոպայի մեր գործընկերների հետ: Հանդիպման ընթացքում ես և իմ գործընկերները բարձրացրինք հայ հանրության մեջ ամենալայն մտահոգությունների առիթ դարձած բոլոր հարցադրումները: Վստահորեն ասում եմ, որ մեր եվրոպացի գործընկերների կողմից տրված պատասխանները, ցավոք, չփարատեցին մեր մտահոգությունները, և ես շարունակում եմ մնալ բազմիցս հնչեցրած իմ այն կարծիքին, որ Ստամբուլյան կոնվենցիան #չիվավերացվելու»։