Պուտինը շտապ վերադարձել է Կրեմլ. Թրամփն արձագանքել է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 24-ի գիշերը անսպասելիորեն ժամանել է Կրեմլ։ Այս մասին հայտնում է «Պուտինը Telegram-ում» տելեգրամյան ալիքը։
Աղբյուրի տվյալներով՝ Պուտինը պատրաստվում է հեռախոսային բանակցությունների ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ Թրամփն Դավոսի տնտեսական ֆորումի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում ցանկություն էր հայտնել շտապ հեռախոսով խոսել Պուտինի հետ։
Նրա խոսքով, ինքն ազդանշաններ է ստանում, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը պատրաստ է անձամբ հանդիպել իր հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է գործարք կնքել: Գուցե նրանք պատրաստ են դրան: Որքանով տեղեկացված եմ, Պուտինը կցանկանար հանդիպել ինձ հետ, և մենք կհանդիպենք որքան հնարավոր է շուտ: Ես պատրաստ եմ անմիջապես հանդիպել»,-վստահեցրել է Թրամփը։
Կարծիքներ