Իրանն ու Իսրայելը կպատերազմե՞ն միմյանց դեմ. Բայդենի արձագանքը
Ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը հայտարարել է, որ հավատում է Իսրայելի դեմ՝ Իրանի պատասխան հարվածից խուսափելու հնարավորությանը՝ Թեհրանի վրա Իսրայելի պաշտպանության բանակի հրթիռային հարձակումից հետո։
Բայդենը լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ խնդիրը կկարգավորվի առանց ուժի կիրառման։ «Հույս ունեմ։ Չգիտեմ», - պատասխանել է նախագահը այն հարցին, թե արդյոք Իսլամական Հանրապետությունը կհրաժարվի վրեժ լուծել հրեական պետությունից:
Հիշեցնենք, որ Պենտագոնի բարձրաստիճան գեներալը մեկնել է Մերձավոր Արևելք՝ Իրանի հնարավոր հարվածը դիմագրավելու առաքելությամբ: Այն, ըստ Իսրայելի և ԱՄՆ-ի պաշտոնյաների, Թեհրանը կարող է հասցնել վաղը:
Նշվում է նաև, որ Հորդանանի ԱԳ նախարարը շտապ մեկնել է Թեհրան՝ փորձելու համոզել Իրանի ղեկավարությանը ռազմական ուժի կիրառումից:
Կարծիքներ