Գազի գինը Եվրոպայում կտրուկ թանկացել է

Գազի գինը Եվրոպայում կտրուկ թանկացել է

Գազի գինը Եվրոպայում կտրուկ թանկացել է երկուշաբթի օրը՝ 1000 խմ դիմաց հասնելով 2800 ԱՄՆ դոլարի։ Թանկացումը, ըստ մասնագետների կանխատեսման, շարունակվելու է, քանի որ «Հյուսիսային հոսք» գազամուղով 72 ժամ մատակարարում չի իրականացվելու սկսած օգոստոսի 31-ից՝ ագրեգատի նորոգման պատճառով։

Նիդերլանդական TTF հաբում էլ 1000 խմ գազի գինը հասել է 2862 դոլարի։ Բորսայական այսօրվա սակարկությունների մեկնարկից ի վեր, ընդհանուր գնաճը կազմել է 13 տոկոս։