Երեւանի ավագանին նոր անդամ ունի

Երեւանի ավագանին նոր անդամ ունի

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 20-ին գումարել է հերթական նիստ։ Հանձնաժողովը սեպտեմբերի 17-ին ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունը, ըստ որի Երևանի ավագանու անդամ Վահագն Իսոյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։

Երևանի ավագանու «Ազգային Առաջընթաց» կուսակցության ընտրական  ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է վերոնշյալ կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մուշեղ Ռաֆիկի Հակոբյանին։