Թող բոլոր ուսուցիչները հավաքվեն եւ ատեստավորեն տիկնոջն ուղիղ եթերով

«Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի իրականացման 4 տարվա արդյունքում արդեն ավելի քան 6 100 ուսուցիչ (ուսուցիչների 20%-ը) հաղթահարել է ատեստավորման շեմը, օգտվել ծրագրից եւ ստանում է բարձրացված աշխատավարձ»: Այս մասին նախօրեին կառավարության նիստում հայտարարել էր ԿԳՄՍ նախարարն ու ներկայացրել որոշ թվեր։ Մասնավորապես, որ տարակարգի եւ կամավոր ատեստավորման համադրման արդյունքում 1600 ուսուցիչ ստանում է 300-400 հազար, 560 ուսուցիչ էլ՝ 400 հազար դրամ եւ ավելի վարձատրություն։
Սակայն բավական է միայն կարդալ, թե սոցիալական ցանցերում, տարբեր լրատվականների էջերում մանկավարժներն ինչպես են արձագանքել կառավարության այս լուրին, եւ հասկանալ՝ ներկայացված թվերը որքանով են համապատասխանում իրականությանը։
«Սուտ է», «Չկա նման բան», «Մի զրո ավել եք գրել»․ այս մեկնաբանություններից դուրս առանձնացրել ենք մի շարք մանկավարժների գրառումներ, որոնք անդրադարձել են խնդրին ու ներկայացրել իրենց առարկություններն ու գնահատականները․
Gohar Apitonyan - Ես, որ ունեմ 45 տարվա աշխատանքային տարիների կենսագրություն, պարգեւատրվել եմ ԿԳՄՍՆ-ի կողմից բազմաթիվ պատվոգրերով՝ մշակույթի ոլորտում ցուցաբերած ավանդի համար, երեք տարի անընդմեջ ճանաչվել եմ «Տիր» մրցանակաբաշխության, «Տարվա լավագույն մանկագիր» անվանակարգի հաղթող, ես՝ տասնմեկ համահեղինակային եւ ութ հեղինակային մանկական գրքերի հեղինակս, ստանում եմ ընդամենը 75 հազար դրամ աշխատավարձ։ Շնորհակալ եմ միայն իմ Աստծուց»,- նշել է կինն ու ի պատասխան մանրամասնել, որ սկզբունքորեն չի մասնակցում ատեստավորմանը․ «Ես չեմ ընդունում այդ թղթի կտորը, դա ինձ համար հաղթաթուղթ չէ։ Ես մտածում եմ բոլորի մասին, մի՞թե մյուսներն արժանի չեն։ Թող մտնեն պատահական եւ ստուգեն գիտելիքները, դասի որակը եւ այլն։ Ինձ երբեք դուր չի եկել նման մոտեցումը, դրանով էլ են կազմաքանդում կրթությունը։ Երկիրն արկածախնդիր նազարներով է լցվել, որի պատճառով ձախողվում ենք բոլոր ոլորտներում։ Այստեղ անձերի խնդիր չէ, բոլորին է վերաբերում, մոտեցումը խորքային է։ Ում համար դպրոցն իր տեղը չէ, հեռացել է, մնացյալը նվիրյալներ են եւ ըստ արժանավույն պիտի գնահատվեն հավասարի սկզբունքով»։
Гаяне Григориан - Ոչ մի բնագավառում եւ երկրում չեք տեսնի նման բան, որ 5 տարի հետո տարակարգը կամ ատեստավորումը զրոյանա։ Պրոֆեսորը 5 տարի անց չի դառնում գիտությունների թեկնածու, կամ գեներալը չի դառնում սպա, իսկ բժիշկն էլ.....։ Միայն ուսուցչից կարող են իր վաստակը խլել ու հասած բարձունքից իջեցնել եւ ստորացնել։
Lusina Ayan- Իրոք, դե հիմա ներկայացրեք փաստերով, անուն-ազգանուններով եւ նաեւ հարկերով` ինչքան մաքուր աշխատավարձ է ստանում ձեր ասած 300 հազար դրամ ստացող ուսուցիչը։ Դեռ չեմ ուզում ֆիքսել, որ Հայաստանում ուսուցիչը մաքսիմում կարող է աշխատել 1 դրույքով, ինչը նվազագույն աշխատավարձ է, իսկ ատեստավորման հիմքով ստացվող հավելավճարը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի կրկնապատիկը։ Հիմա հարց`ո՞ւմ եք դրել էշի տեղ, գոմից փախածներ։
Vika Nikoghosyan - Էդ ստերն ո՞ւմ եք ասում, եթե ատեստավորված ուսուցիչների կեղտոտ աշխատավարձի դրույքն է 200 հազար։
Silva Yedigaryan - Ես ատեստավորված ուսուցիչ եմ այդքան (300 հազար դրամ) չեմ ստանում։
Ninel Hovhannisyan - Գոնե էդ 2 հազար 160 ուսուցիչներից 60-ն էստեղ գրեն էլի։
Gohar Papyan - Իր գրածը չհարկվածն է, իմ աշխատավարձը 360 հազար դրամ է, պահումներից հետո մնում է 280 հազար դրամ։
Hexine Petrosyan - Թումանյան ջան, ականջդ կանչի, եթե իմանայիր, որ նման ժամանակներ են գալու, «Սուտլիկ որսկանը» հեքիաթը կունենար «Սուտլիկ նախարարները» վերնագիրը։
Самвел Гайтмазян - Ես եւ ընկերս առաջիկայում կստանանք մոտավոր 350 հազար դրամ (քանի դեռ չենք ստացել), չնայած որ չեմ գովերգում ատեստավորումը, ես երկու տարի առաջ ուսուցիչներին առաջարկեցի՝ գործադուլ կազմակերպենք, բայց աջակցություն չստացա, ես էլ մասնակցեցի։
Garik Ivanyan - Ատեստավորված ուսուցիչների դրույքը 200 հազար դրամ է, իսկ այդքան մաքուր աշխատավարձ ստանալու համար պետք է դրույք ու կես ժամ ունենա ուսուցիչը, այո, կեղտոտ աշխատավարձը մոտավորապես 350. հազար կլինի՝ 30 եւ ավելի դասաժամ պարապող ուսուցչինը, որը հաղթահարել է շեմը կամ ավելին։ Դուք ճիշտ եք, եթե խոսքը կեղտոտ աշխատավարձի մասին է։
Микаел Абраамян - Վստա՞հ եք, որ ուսուցչությամբ են ստանում։ Գուցե հարակից երկու-երեք աշխատանք է՞լ ենք կատարում աշխատանքից հետո, նաեւ գիշերը, որ կարողանանք տան վարձ, կոմունալ վճարել։
Մարիամ Եղիազարյան - 8 տեղում աշխատողների մասի՞ն է խոսքը։
Карлен Нерсесян - Էդ էլ ձեր հպարտանալու թեման է, բա մնացածները, այ տուրտումբայ, դրանցից շատ-շատերը տասնյակ սերունդներ են ուղարկել կյանք, էդ ա ձեր շնորհակալությունը, հպարտանալու բան եք գտել, զարմացնում եք, դուք կրկնուսույցներից խոսեք, որոնք ավերեցին դպրոցը, ամենաշարքային պարապողն ամսական 700 հազար է ստանում երեխաներից, բա երեխան էլ դպրոցում կսովորի՞, ինչի՞ն ա պետք, եւ նաեւ՝ ե՞րբ եք էս վերջիններին հարկային դաշտ բերելու։
Ալվինա Պողոսյան - Ես առաջարկում եմ՝ բոլոր ուսուցիչները հավաքվեն եւ ատեստավորեն այս տիկնոջը, ուղիղ եթերով։
Srbuhi Hakobyan - Շուտով դուք եք խնդրելու ուսուցիչներին, որ չանցնեն ատեստավորում, բայց գոնե աշխատեն դպրոցներում։ Ձեր նպատակը պարզ է՝ կրճատել ուսուցիչներին եւ փակել բոլոր դպրոցները։
Nune Ayvazyan - Իսկ որ օրվա մեջ 18 ժամ աշխատող ուսմասվարը, հանգստյան օրերի հաշվին աշխատող ՄԿԱ փոխտնօրենները 120 հազար են ստանում, դրա մասին ի՞նչ կասեք, տիկին նախարար։ Կամ՝ ձեզ ո՞վ է ասել, որ ձեր սարքած ատեստացիան անցած ուսուցիչն առավել է մյուսներից։ Ի՞նչ եք էս ասպարեզում էլ մարդկանց դասակարգել, լավ ու վատ արել։
Алиса Геворгян - Ի՜նչ եք ասում։ Իսկապե՞ս։ Երեւի դա է պատճառը, որ փակում եք դպրոցները՝ վերամիավորման անվան տակ։ Բյուջեն չի բավականացնում՝ այդքան «բարձր» աշխատավարձ տաք ուսուցիչներին։ Կրթական համակարգը հիմնովին քանդեցիք։
Ani Armen - Դրա համա՞ր է, որ այսօր դպրոցներում ուսուցիչների թափուր աշխատատեղերի լճացում է։ Ոչ մի ուսուցիչ չի ցանկանում դպրոցում մնալ՝ այդ ճղճիմ աշխատավարձով, ու կատարել ոչ միայն ուսուցչի գործառույթ, այլ նաեւ՝ բազում այլ աշխատանքներ։
Anna Sim - Տիկին, խնդրում ենք հրապարակել 300-400 հազար դրամ ստացողներին (եթե ոչ լրիվ, գոնե 500 ուսուցչի անուն), այլապես Դուք ստում եք...։
Kamo Barsamyan - Գինոս դայու զահլեն տանում են՝ միջին, հա միջին, միջին աշխատավարձն էդ ի՞նչ ա, դե, բացատրում են, որ մեկը 400, մեկը՝ 100, իտոգում՝ միջինը 200։ Չհասկացա, ասում է, էն մեր գյուղացի Պողոսին չորս սիրած ունի, ես էլ՝ ոչ մի սիրած, հիմա ինչ ա ստացվում, որ միջինը ամենքս երկու սիրած ունե՞նք։ Չէէ, ես համաձայն չեմ, էս ի՞նչ միջին ա․․․։
Կարծիքներ