Ձերբակալվել է Արտակ Գալստյանի փաստաբանը

Ձերբակալվել է Արտակ Գալստյանի փաստաբանը

«Հրապարակի» տեղեկություններով` այսօր ձերբակալվել է փաստաբան Սուսաննա Սարգսյանն, ով ստանձնել էր «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի փաստաբանի լիազորությունները: Քննչական կոմիտեից Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը, սակայն նշեց, որ պատճառների մասին ոչինչ ասել չի կարող, վաղն այդ մասին Քննչական կոմիտեն հայտարարություն կտարածի:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի նկատմամբ երկամսյա կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը:

Նա կասկածվում է գումար շորթելու և փողերի լվացման փորձ կատարելու մեջ: