Ընդունված չէ բարձրաձայն խոսել այդ մասին, բայց պետք է խոսենք

Ընդունված չէ բարձրաձայն խոսել այդ մասին, բայց պետք է խոսենք

Գրել էինք, որ վարժական հավաքների ծանուցումը կկատարվի օնլայն, կառավարությունը այսօր  ընդունեց նախագիծն ու ուղարկեց Ազգային ժողով՝ հաստատման՝ անհետաձգելի ռեժիմով։

«Անտրամաբանական են վարժական հավաքներից, զորակոչիկների և զինծառայողների ազատումները՝ մանսավորապես հիվանդությունների հենքի վրա։ Թեմաներ կան, որոնց մասին ընդունված չէ բարձրաձայն խոսել, բայց պետք է հանրության հետ խոսենք այդ թեմայով։ Այսօր տեսնում ենք, որ մեր հիվանդությունների ցանկը այլևս չի համապատասխանում այսօրվա պահանջներին, այսինքն՝ մի խնդիր կա՝ տեխնիկան այնքան զարգանում է, որ, օրինակ, հայտնի կիստան, որը նախկինում պետք է բավարար չափով մեծ լիներ, որ տեխնիկան դա տեսներ, հիմա ահագին տարածված բան է, բայց մարդու բնականոն գործունեության վրա ոչ մի ազդեցություն չունի, հիմա մեր առողջապահական համակարգում, այդ թվում լիզինգի մեր ծրագրով նոր և նորագույն տեխնիկա է հայտնվել, որ նույնիսկ չնչին դեպքը արձանագրում է, բայց խնդիրը սա չէ։

Չեն պահպանվում այդ արդյունքները դիսկի վրա ու հետո չի լինում նույնականացնել անձին, թե դա այդ մարդունն էր, թե իրենը չէր։ Օրինակ՝ կարելի է տիպային կիստա ունենալ ու այդ դիսկով հարյուրավորների ասել՝ կիստա, կիստա։ Պետք է գնանք այդ փոփոխությունների ճանապարհով»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով թեմային: