Հայտնի է, թե երբ տեղի կունենա ՕՊԵԿ+-ի նախարարական հանդիպումը 

Հայտնի է, թե երբ տեղի կունենա ՕՊԵԿ+-ի նախարարական հանդիպումը 

ՕՊԵԿ քարտուղարությունը նախատեսում է ՕՊԵԿ+ գործարքի մանսակից պետությունների նախարարական հանդիպումը անցկացնել հունիսի ութին՝ շաբաթ օրը։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը, իրավիճակին ծանոթ իր աղբյուրին հղում տալով։ Հիշեցնենք, որ ՕՊԵԿ+-ի նախարարական հանդիպման անցկացման ժամկետի հարցով տարաձայնություններ առաջացան այն բանից հետո, երբ հայտնի դարձան, թե գործարքի մայիս ամսվա կատարողականը ինչպես է ընթացել։ Պարզվել է, որ Իրաքը, Նիգերիան եւ Ղազախստանը ամբողջովին չեն կատարել իրենց քվոտաներով նախատեսված նավթի արդյունահանման ծավալների կրճատումը։ Դա առիթ է տվել, որ դժգոհեն Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան եւ պահանջեն, որպեսզի հաջորդ հանդիպումը  հրավիրել միայն իրավիճակը շտկելուց հետո։