Հրետակոծության հետևանքով Բերդում կոնյակի գործարան է վնասվել

Հրետակոծության հետևանքով Բերդում կոնյակի գործարան է վնասվել

Տավուշի մարզի Բերդ քաղաքում իրավիճակը այս պահին բավականին լարված է։ Հակառակորդը հրետակոծում է քաղաքը, ինչի հետևանքով բնակչությանը տարհանում են ապահով վայրեր, թաքստոցներ։ ՊՆ-ից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին այս տեղեկությունը՝ նշելով, որ չեն մեկնաբանում։ Մեզ ասացին նաև, որ թշնամու հրետակոծության հետևանքով գազատար կամ գազի խողովակներ են վնասվել և կոնյակի գործարան։

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գազի խողովակների մասով ասաց, որ նման ինֆորմացիա չունեն, իսկ ինչ վերաբերում է կոնյակի գործարանին, ապա խոսնակն ասաց․ «Կրակոցների հետևանքով արտադրական ձեռնարկություն է վնասվել»։

Նշենք, որ ավելի վաղ թե՛ ՊՆ-ն, թե՛ ԱԳՆ հաղորդագրություն էին տարածել, որ հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները, տուժածներ չկան։