Արցախի ճակատում Իրանը տանուլ տվեց՝ հիմա փորձում է Սյունիքի ճակատը չկորցնել

Արցախի ճակատում Իրանը տանուլ տվեց՝ հիմա փորձում է Սյունիքի ճակատը չկորցնել

Երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանի սահմանների փոփոխությունը իր համար կարմիր գիծ է, Իրանը դա չի ասում Ադրբեջանի իշխանությունների համար, այլ Հայաստանի իշխանություններին է ևս մեկ անգամ զգուշացնում։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, «հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն Վիտալի Մանգասարյանը։

Իրանը չի վստահում Հայաստանի ներկա իշխանություններին, քանի որ գիտի՝ ցանկացած պահի ՀՀ իշխանությունները կարող են փոխել իրենց կարմիր գծերը: Հետևաբար, նման հայտարարություններ անելով Իրանին զգուշացնում է, այս պահին ձեզ համար այսպես կոչված զանգեզուրյան միջանցքը կարմիր գիծ է, սակայն հաջորդ պահին այդպես կարող է չլինել, հետևաբար հիշեցնում ենք ձեզ, որ զանգեզուրյան միջանցք չպետք է լինի:

«Իրենց որոշումներն իրենք այնքան արագ են փոփոխում, որ իրանական կողմն ասում է՝ մենք չենք վստահում քեզ: Այսօր կարող է ասում ես, որ Զանգեզուրի միջանցքն ինձ համար կարմիր գիծ է, վաղը կարող է առավոտյան զարթնեն ու պարզվի, որ տվել ես, որ ինչ-որ «կյանքեր փրկես»: Ոնց որ հիմա Կիրանցում են մարդկանց համոզում, որ սա արեցինք, որ խաղաղություն հաստատենք: Իրանական կողմն այդ ամենով մեզ է հասկացնում, որ չփորձեք ձեր որոշումներում արմատական փոփոխություններ ունենալ: Բարեբախտաբար մինչ այս պահը ոչ մի փոփոխություններ չեն եղել, բայց ոչ մի երաշխիք չկա, որ դրանք չեն լինի»,-ասաց Մանգասարյանը:

Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում ու հիմա տեղի է ունենում Հայաստանում՝ Իրանի շահերից չի բխում: Իրանը կարող է շնորհավորել Ադրբեջանին, տարածքային ամբողջականությունը ճանաչել, բայց Իրանի վերլուծական շրջանակները կարմիր գծով միշտ տանում են շատ հստակ թեզը, որ իրենք գիտակցում են, որ այսպայքարում իրենք էլ են տանուլ տվել:

«Հատկապես Իրանում վերջին զրագացումներից հետո, երբ տարբեր տեղեկություններ շրջանառվեցին, որ վերջին դեպքերի հետ կապված հավանական է, որ Ադրբեջանից են որոշակի գործողություններ տեղի ունեցել՝ ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի սպանության հետ կապված։ Իրանի նախագահի երդմնակալության ժամանակ այդ խայտառակ միջադեպը ու չի բացառվում, որ Ադրբեջանը գրավեց Արցախը, շատ հավանական է, որ հենց այդտեղից են այդ գործողությունները տեղի ունեցել: Պատահական չի, որ Իրանը տարբեր անգամներ հայտարարել է, որ Իրանի դեմ իսրայելական ստորաբաժանումներն ինչ-որ ծրագրեր են իրագործում այնտեղ»,-ասաց Մանգասարյանը:

Ռազմական փորձագետը շեշտեց, որ Իրանն էլ է արցախյան ճակատի կռվում տանուլ տվել ու փորձում են հիմա Սյունիքում էլ այդ ճակատը չկորցնել: