«Հրապարակ». Ազգային շահը, Հայաստանի շահը եւ Փաշինյանի՝ աթոռը պահելու շահը չեն համընկնում

«Հրապարակ». Ազգային շահը, Հայաստանի շահը եւ Փաշինյանի՝ աթոռը պահելու շահը չեն համընկնում

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը:

- «Հայկական ժամանակը» «Ի՞նչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների եւ փորձագիտական հանրության» վերնագրով անանուն, «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ հոդված է հրապարակել: Սա թերեւս արդեն հայտնի հեղինակն է, ով նախօրեին Ռուսաստանին կոնկրետ մեղադրում էր Հայաստանին շանտաժի ենթարկելու, պատերազմ հրահրելու եւ ադրբեջանական ու մի քիչ էլ ռուսական զորքի օգնությամբ նոր միությանն անդամագրելու փորձեր անելու մեջ: Եվ այս երկու հոդվածը ողջ երկիրը խառնել է իրար: Ձեր կարծիքով` ի՞նչ է սա նշանակում:

- Բոլորին հայտնի է այդ լրատվամիջոցը, հայտնի է նաեւ, թե ով է դրա շահառուն: Առնվազն տարակուսելի է, որ երկրի ղեկավարը նման կերպ էական վնաս է հասցնում Հայաստանի ազգային շահերից բխող գործընթացներին: Սա առնվազն ակնհայտ է, քանի որ նման ռիսկի դիմելը շատ պարզ է: Հոդվածի բովանդակությանն անգամ անդրադառնալ չեմ ցանկանում: Նման վարքագծի դրսեւորումը Հայաստանի ազգային շահերին միմիայն վնաս է հասցնում: Եթե բան ունեն ասելու, հատկապես, երբ իրենց դրել են խիստ ժողովրդավարի տեղ, կարող են բացահայտ ասել: Ինչպես ժողովուրդն է ասում` պետք չէ սատանի մայլում քյանդրբազություն անել: Հետո քյանդրբազը հայտնվելու է այն վիճակում, որում պետք է հայտնվի:

- Ազգային ժողովում քառօրյա նիստեր են, Ձեր իշխանական գործընկերները` ՔՊ պատգամավորները, իրար հարցեր են տալիս, պատասխաններ ստանում, ընդդիմությունը մինչեւ ե՞րբ է բոյկոտը շարունակելու:

- Ոչինչ մեր դիրքորոշման մեջ չի փոխվել, հակառակը` ժամանակը ցույց տվեց, որ մեր դիրքորոշումը հիմնավոր է....

- Չնայած երկրում առկա կիսապատերազմական վիճակին, գործող իշխանությունները ԿԸՀ նոր նախագահի` Վահագն Հովակիմյանի թեկնածությունն են առաջադրել:

- Դրանք կեղծ օրակարգեր են: Անում են այն, ինչ արել են 2018 թվականից սկսած: Նա իշխանության եկավ մանիպուլյացիաներով եւ կեղծ օրակարգերով, նույնը բանը շարունակվում է այսօր: Ժողովրդի մեջքի ետեւում կրկին իրենց նեղ կուսակցական շահերով են առաջնորդվում: Ամեն բան արվում է աթոռ պահելու համար, սա է իրականությունը: Այս իշխանություններն ազգային շահը վաղուց են մերժել, որովհետեւ ազգային շահը, Հայաստանի շահը եւ Փաշինյանի՝ աթոռ պահելու շահը չեն համընկնում:

- Վերջին շրջանում ակտիվորեն ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացներ են, կարծես, իրականացվում: Օրինակ, Անդրանիկ Քոչարյանն օրեր առաջ մի շարք արեւմտամետ ուժերի էր ընդունել իր աշխատասենյակում, եւ քննարկվել է ՀԱՊԿ-ից դուրս գալու անհրաժեշտության հարցը:

- Սա իրենց առաջնորդած գործից մեկն է: Ամենուր մեղավորներ փնտրել եւ գտնել, որպեսզի իրենց բացթողումներն ու ձախողումները բարդեն ուրիշների վրա: Սա հերթական պարզունակ դրսեւորումն է: Մեղավոր են հներն ու նորերը, մեղավոր էին շարիկ գլորող չինովնիկները, բոլորը մեղավոր էին ու մեղավոր են, բացի գործող իշխանություններից: Ցավալի է, որ սրա արդյունքում միայն աղետի չափերն են մեծանում։

- Վեհափառ հայրապետի եւ նախկին նախագահների հանդիպման ֆորմատն առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը համարում է անիմաստ: Ի՞նչ սպասել այդ հանդիպումներից:

- Ամեն դեպքում, հանդիպման բոլոր մասնակիցները վերջնական դիրքորոշում չեն հայտնել այդ մասով, այնպես որ՝ չեմ կարծում, թե երկար սպասենք: Կարծում եմ` առաջիկայում այդ մասին կհայտարարվի:

- Իսկ սպասելիքներ ունե՞ք այդ հանդիպումից:

- Ես կոկրետ շատ մեծ սպասելիքներ ունեմ: Մենք այն վիճակում ենք հայտնվել, որ աչքներիս առաջ ամեն ինչ կորցնում ենք:

- Վարչապետ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե Ռոբերտ Քոչարյանը 1998 թվականին իշխանությունը ստանալու նախապայմանով Ղարաբաղը դուրս է թողել բանակցային պրոցեսից՝ դրանով դրել է անկյունաքարը, իսկ Սերժ Սարսգայնն էլ սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթը ու հեռացել։

- Պրիմիտիվագույն հայտարարություն: Արդեն պրիմիտիվությունը սահմաններ չի ճանաչում: Դեռ որքա՞ն պետք է նման պրիմիտիվ ու չարչրկված հայտարարություններ անել: Սա պատասխանատվությունից ազատվելու ձախողված փորձ է:

- Փաշինյանն այսօր Պրահա է մեկնում, մասնակցելու եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որի շրջանակում հանդիպումներ են նախատեսված Ալիեւի եւ Էրդողանի հետ:

- Մի բան ակնհայտ է, որ բացահայտ կերպով Հայաստանը վերջնական կապիտուլյացիայի տանելու հող է նախապատրաստվում...