Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալակիր է դարձել Դանիայի միջազգային մրցաշարում

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալակիր է դարձել Դանիայի միջազգային մրցաշարում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը հաղթանակ է տոնել միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջուլֆալակյանը 77 կգ քաշային կարգում մասնակցել է Դանիայում անցկացվող Thor Masters-ին և նվաճել ոսկե մեդալ:

Ջուլֆալակյանին մրցաշարում ուղեկցել է հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:

Այս օրերին ընտրանին 10 մարզիկով մասնակցում է Նիցցայի միջազգային մրցաշարին: