Սոֆյա Հովսեփյանը փոքրիկ է ունեցել

Սոֆյա Հովսեփյանը փոքրիկ է ունեցել

Ծնվել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի փոքրիկը։ Նա որդի է ունեցել։ Այս տեղեկությունը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց ինքը` Սոֆյա Հովսեփյանը, ով տեւական ժամանակ է տեղափոխվել է Արցախ՝ աշխատելու և այնտեղ էլ ամուսնացել է ու մայրացել` Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրված բլոկադայի պայմաններում։

Ու չնայած բլոկադայի պայմաններին, Հովսեփյանը շարունակում էր ոչ միայն աշխատել, այլ ակտիվ կյանքով էր ապրում եւ պարբերաբար հարցազրույցներ տալիս, մեկնաբանություններ անում, քննադատում գործող իշխանություններին։

Շնորհավորում ենք Սոֆյա Հովսեփյանին՝ մայրանալու առթիվ, իսկ նրա փոքրիկին մաղթում ենք խաղաղ ու անվտանգ մանկություն։