Չինական Մեծ պարիսպը փակվել է տուրիստական այցերի համար

Չինական Մեծ պարիսպը փակվել է տուրիստական այցերի համար

Չինաստանի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը տուրիստական գործակալություններին կարգադրել է դադարեցնել ներգնա եւ արտագնա տուրիստական փաթեթների վաճառքը։ Այս մասին հայտնում է Bloomberg լրատվական գործակալությունը։ Բացի այդ, տուրիստական այցերի համար փակվել է Չինական Մեծ պատը, որը ամեն տարի ունի 10 միլիոն այցելություն։

Այս միջոցառումներն իրականացվում են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։

Նշենք, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում նաեւ սահմանափակվել են չինական նոր տարու գալստյան հետ կապված մարդաշատ միջոցառումները։ Փակ է նաեւ Պեկինի հայտնի «Թռչնի բույն» վիթխարի մարզադաշտը։