Հայտնի է՝ ինչ է քննարկվել եռակողմ հանդիպման ընթացքում

Հայտնի է՝ ինչ է քննարկվել եռակողմ հանդիպման ընթացքում

Ինչպես տեղեկացրել ենք՝ Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը:

Կառավարության մամուլի ծառայութունից տեղեկացնում են՝ քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրների փոխվարչապետների հանդիպման շրջանակում: