ՀԱԿ վարչության անդամը՝ Կենտրոնի թաղապետ

ՀԱԿ վարչության անդամը՝ Կենտրոնի թաղապետ

Մեր տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրամանով  Կենտրոն վարչական շրջանի  ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը։ Վերջինս 2012 թվականին ՀԱԿ-ի ցուցակով առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու, ներկայումս ՀԱԿ վարչության անդամ է։ 

Հ․Գ․ Մեր հրապարակումից մեկ ժամ անց քաղաքապետարանը հաստատեց մեր տեղեկատվությունը․

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը:

Մինչեւ այս նշանակումը պարոն Պողոսյանը զբաղեցնում էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը:

Ավետ Պողոսյանն անկուսակցան է»։