Այդ գումարով քանի՞ տնակի հարց կլուծվեր․ Այ դա կլիներ «ամանորյա հրաշք»․ Թեհմինա Վարդանյան

Այդ գումարով քանի՞ տնակի հարց կլուծվեր․ Այ դա կլիներ «ամանորյա հրաշք»․ Թեհմինա Վարդանյան

Երևան ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը գրել է․

«Ամանորյա ծախսերի մասին

Երեկ ավագանու նիստի ժամանակ խոսեցի կառավարության և քաղաքապետարանի կողմից Հանրապետության հրապարակում անցկացվող միջոցառումներին տրամադրվող ահռելի գումարի՝ շուրջ 321 մլն դրամի մասին։ Ուզում եմ հստակեցնել, որ սրա մեջ ամենևին չեն մտնում վարչական շրջանների ամանորյա ծախսերը։ Վերջիններս ներառյալ, ընդհանուր գումարը կազմում է շուրջ 550 մլն դրամ։

Կառավարությանը խորհուրդ կտայի պահուստային ֆոնդից տրամադրվող այդ 271 մլն դրամն ուղղել Գյումրի։ Այդ գումարով քանի՞ տնակի հարց կլուծվեր։ Այ դա կլիներ «ամանորյա հրաշք»։ Քաղաքապետարանն էլ կարող էր ընդամենը զուսպ լինել իր ծախսերի մեջ և լուծեր բազմաթիվ խնդիրներ, որոնք օրհասական են։ Ամանորը միշտ էլ լավ է անցել Երևանում։ Պետք չի 1.2 մլն $ ծախսել ու հպարտանալ դրանով։

Այս ամենն ինձ հիշեցնում է հիվանդ մի կնոջ, ում դալուկ դեմքին շպար են քսում ու աչքերը ներկում, բայց ողջ մարմինը քայքայվում է...»։