Սանոսյանն իր պաստառներում սխալ համար է գրել, քանի որ ՔԺՎԿ-ից իրեն չեն հայտնել ճիշտ համարը

Սանոսյանն իր պաստառներում սխալ համար է գրել, քանի որ ՔԺՎԿ-ից իրեն չեն հայտնել ճիշտ համարը

Թիվ 1 ընտրատարածքում Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության կողմիցռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Հայկ Սանոսյանի համարը քվեաթերթիկում 6-ի 7 է (6 կուսակցության համարը, 7՝ իր ) սակայն, քանի որ ԿԸՀ տվյալներով, իմացած է եղել, որ 2-րդ համարն է, իր բոլոր քարոզչական պաստառները, նյութերը տպագրելիս նշել է՝ 6-ի 2։ Այսինքն՝ թեկնածուն իր պաստառներում տպագրել է սխալ և հենց կուսակցության ներսում՝ մրցակից ռեյտինգայինի համար, որի արդյունքում, հնարավոր է, իր ձայները գնան նրան։ Այսօր ԿԸՀ՝ պարզաբանումներ ստանալու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով գնացած Սանոսյանին հայտնել են, որ իրենք մոտ 20 օր առաջ կուսակցությանը՝ ՔԺՎԿ-ին տրամադրել են քվեարթիկի նմուշ, որում գրված է՝ 6-ի 7։

Սակայն կուսակցությունից Սանոսյանին չեն հայտնել։ «Հրապարակի » հետ զրույցում թեկնածուն պատմեց․ « Քարոզել ենք, հաղորդել ենք,իմ պաստառներում թեման էդ ուղղությամբ, որ 6-ի 2-ին ձայն տվեք, բայց իմ ընտրողները գնացել են, նայել են՝7 եմ եղել։ Սա էական բան չի փոխում, պարզապես, որ ԿԸՀ-ն տեղեկացրել է, կուսակցությունն ինձ չի տեղեկացրել, այդտեղ է, որ թյուրիմացություն է։ Դե, դա մի բան չէ, իմ բերած ձայները գնալու են կուսակցությանը, բայց իմ համարի տեղը Հարությունյան Հայկն է երկորդ համար, կարող ա՝որոշ մարդիկ սխալված լինեն, տված լինեն երկրորդ համարին։ Ինչու, որովհետև մարդ կա՝ ասենք՝ անգրագետ է, կարդալ չգիտի , բայց էդ թիվը հիշելով՝ գնացել է, տվել է երկորրդին»։ Սանոսյանը հավելեց, որ կուսակցությունից, իհարկե, պարզաբանումներ պահանջել է, բայց՝ «կոնկրետ պարզաբանումներ չկային»։ Ի պատասխան ճշտող հարցի, թե կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը կոնկրետ ինչ է ասում, Սանոսյանն ասաց՝ դե, Շիրինյանի ֆունկցիաների մեջ չի եղել դա։ Թեկնածուն ասաց, որ որևէ միտում չի տեսնում, թյուրիմացություն է։