Ավերիչ երկրաշարժ՝ Ֆիլիպիններում

Ավերիչ երկրաշարժ՝ Ֆիլիպիններում

6,3 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների Լուսոն կղզում։ Այս մասին հայտնում է ВВС-ն։ Տեղի իշխանությունների հրապարակած տվյալների համաձայն, զոհվել է 11 մարդ։ Տուժել են տասնյակներ։ Իրականացվում են որոնողական-փրկարարական աշխատանքներ։ Փրկարարները հայտարարել են, որ մայրաքաղաք Մանիլայի մերձակայքում գտնվող փլված շինություններից մեկի փլատակների տակ կարող են լինել մի քանի տասնյակ մարդ։ Երկրի Պամպանգա նահանգում էլեկտրամատակարարման խափանումներ են սկսվել։ Նահանգի բնակչության մի մասը դեռ մնում է առանց էլեկտրականության։ Հայտնի է, որ երկրաշարժի օջախը գտնվում է 40 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաեւ մայրաքաղաք Մանիլայում։ Վնասվել են բազմաթիվ ճանապարհներ, շենքեր։ Վնասվել է նաեւ Կլարկ միջազգային օդանավակայանը Պամպանգա նահանգում։