Ինչո՞ւ են թուրք նախարարները ժամանել Ստամբուլ

Ինչո՞ւ են թուրք նախարարները ժամանել Ստամբուլ

Մինչ Թուրքիայում ամփոփում են այսօր կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները, երկրի նախարարները ժամանել են իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) Ստամբուլի մասնաճյուղի շենք՝ հետևելու նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, ավելի քան 200 օտարերկրյա լրագրողներ հավաքվել են շենքում՝ լուսաբանելու ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները։

Իշխող կուսակցության շենք ժամանած պաշտոնյաների թվում են Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մուրադ Քուրումը և ԱԶԿ փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը։

Բացի այդ, այս պահին գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները հավաքվել են իշխող կուսակցության Ստամբուլի կազմակերպության շենքի մոտ։

Վերջին տվյալներով, ձայների չնչին՝ 5 տոկոս տարբերությամբ Էրդողանը գերազանցում է իր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուին։