Նախկին պատգամավորը կասկածվում է սպանության մեջ

Նախկին պատգամավորը կասկածվում է սպանության մեջ

ՌԴ Խաբարովսկի երկրամասի տեղական օրենսդիր մարմնի նախկին պատգամավոր Նիկոլայ Միստրյուկովը կասկածվում է 2004 թվականին սպանված Եվգենի Զորիի սպանության հետ կապ ունենալու մեջ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Նշենք, որ ՌԴ Քննչական կոմիտեն միջնորդել է նրան կալանավորելու համար։

Հիշեցնենք, որ Զորիի դիակը հայտնաբերվել էր 2004 թվականին Խաբարովսկում՝ հրազենային վնասվածքներով։ Նա մի շարք կոմերցիոն կազմակերպությունների հիմնադիր եւ ղեկավար էր։ Դեռ 2004-ին Միստրյուկովին ներգրավել էին այդ գործի քննությանը, սակայն հետագայում հանել կասկածանքը։