Ուզում եմ քաջառողջություն մաղթել ավագ ընկերոջս

Ուզում եմ քաջառողջություն մաղթել ավագ ընկերոջս

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրում է`

Արթուր Մեսչյանը՝ մեր նշանավոր ճարտարապետն ու հայ հեղինակային երգի առաքյալը, դարձավ 70 տարեկան։ Քաղաքապետարանի աշխատակիցները գիտեն, որ Մեսչյանի աշխատասենյակի առաստաղին նրա ցանկությամբ Երևանի գլխավոր հատակագիծն է պատկերված։ «Իմ գլխի վերև միայն Երևանի շահն է», - սրանով ասում է Վարպետը։

Ուզում եմ քաջառողջություն մաղթել ավագ ընկերոջս ու ասել նրան, որ մեծ բարեբախտություն է և պատիվ՝ լինել Արթուր Մեսչյանի ժամանակակիցն ու գործընկերը։ Շնորհավորու՜մ եմ։