ՄԻՊ-ը իր մոտ է հավաքել բոլորին․ ինչ է հայտնելու

ՄԻՊ-ը իր մոտ է հավաքել բոլորին․ ինչ է հայտնելու

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը այսօր՝ ժամը 14։00-ին ժողովի է հրավիրել ՄԻՊ բոլոր աշխատակիցներին։ Մեզ ասացին, որ Քրիստինե Գրիգորյանը իր հրաժարականի մասին է պատրաստվում հայտնել աշխատակազմին։

Ավելի վաղ մենք գրել էինք, որ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը պատրաստվում է հրաժարական տալ, նա դիմումը արդեն ուղարկել է Ազգային ժողով։ Այդ մասին տեղեկությունները ստացել էինք դեռ շաբաթներ առաջ, սակայն Քրիստինե Գրիգորյանը հերքել էր, որ պատրաստվում է հրաժարական տալ։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՄԻՊ գրասենյակից, լրատվական վարչության ղեկավարը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց տեղեկությունը։