Վթարի է ենթարկվել Անգլիայի թագուհու ամուսինը

Վթարի է ենթարկվել Անգլիայի թագուհու ամուսինը
Վթարի է ենթարկվել Անգլիայի թագուհու ամուսինը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի ամուսինը՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը ավտովթարի է ենթարկվել։ Այս մասին գրում է The Telegraph պարբերականը։ Վթարի պահին դուքս Ֆիլիպը եղել է մեքենայի ղեկին։ BBC-ն էլ պարզաբանում է, որ թագուհու ամուսնու եւ մեկ այլ մեքենա բախվել են իրար։ Դուքս Ֆիլիպի մեքենան կողաշրջվել է։ Վթարի հետեւանքով որեւէ մեկը չի տուժել։