Ֆրանսիայում հրավառության ձախողումից 13 մարդ է տուժել

Ֆրանսիայում հրավառության ձախողումից 13 մարդ է տուժել

Անհաջող հրավառությունից 13 մարդ է տուժել Ֆրանսիայում։ Այս մասին հայտնում է France Bleu-ն։

Դեպքը տեղի է ունեցել Սուրբ Վինսենի օրը, Կոլյուր համայնքում, որը գտնվում է Ֆրանսիայի հարավում։  Նախնական տեղեկությունների համաձայն, հրավառության ճայթուկներից մեկը պայթել է հենց արձակիչի մեջ։ Մի քանի այրվող մասնիկներ ընկել են հավաքվածների վրա։ Արտակարգ պատահարի ժամանակ շատերը չեն էլ հասկացել, հավաքվածներից, թե ինչ է կատարվում, նույնիսկ այն ժամանակ, երբ խափանված արձակիչից ճայթուկակիր հրթիռ են արձակել, որն ընկել է ջրի մեջ՝ թռչելով ընդամենը 10 մետր։ Տուժածները հոսպիտալացվել են։