Զատկի կղզու բնակիչներն ավելի շուտ են եղել Ամերիկայում, քան Կոլումբոսը․ պատմաբաններ

Գիտնականները պարզել են, որ Ռապա-Նուի կամ որ նույնն է՝ Զատկի կղզու բնակիչներն ավելի շուտ են եղել Ամերիկայում եւ ճամփորդել նոր աշխահամասով, քան Քրիստափոր Կոլումբոսը։ Նրանք այդ եզրակացությանն են եկել, երբ ուսումնասիրել են կղզու բնակիչների գենետիկան։ Ընդ որում, ըստ նոր բացահայտման, Զատկի կղզու բնիկները ակտիվ հաղորդակցության մեջ են եղել Նոր Աշխարհի բնիկների հետ։ Այս մասին հայտնում է Nature հանդեսը։ Զատկի կղզին, հիշեցնենք, որ գտնվում է Խաղաղ օվկիանոսում։
Հարավային Ամերիկայի ափերից հեռու է 3700 կմ։ Պոլինեզիայի բնակեցված ամենամոտ կղզուց հեռու է 1900 կմ։ Այն ներկայումս պատկանում է Չիլիին։ Փարիզում Մարդ արարածի թանգարանում պահվող ռապանուի ժողովրդի ներկայացուցիչների մասունքների ԴՆԹ անալիզը ցույց է տվել, որ այդ ժողովրդի գենոֆոնդի տասը տոկոսը ունի ամերիկացի տեղաբնիկ հնդկացիական ծագում։ Մասնագետները հակված են կարծելու, որ ռապանուի ժողովրդի ներկայացուցիչները Ամերիկա ոտք են դրել ու տեղի հնդկացիների հետ շփումներ ունեցել են արդեն 14-րդ դարում, այսինքն՝ Կոլումբոսի հայտնագործությունից առնվազն մեկ դար շուտ։
Կարծիքներ