Պրն վարչապետ, կանգնացրեք ձեր նախարարի ապօրինի որոշումները

Պրն վարչապետ, կանգնացրեք ձեր նախարարի ապօրինի որոշումները

«ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի» աշխատակիցները շարունակում են իրենց բողոքի ակցիան կառավարության շենքի դիմաց։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի որոշմամբ՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը եւ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը պետք է միավորվեն։ Ակցիայի մասնակիցները շարունակում են պնդել, որ երկու կենտրոնների միացման վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ պետք էր իրենց հետ մասնագիտական քննարկում իրականացնել։

«Պրն վարչապետ, կանգնացրեք ձեր նախարարի ապօրինի որոշումները, ճնշումները մեզ վրա։ Նստեք խոսացեք մեզ հետ, վերջիվերջո էսքան բժիշկ, մասնագետ թողել է իր գործը, եկել այստեղ։ Ի՞նչ է, մի նախարար մի բան ասում է ու դա՞ է ճիշտը»,-նշում են ակցիայի մասնակիցները։

Մանրամասները՝ տեսանյութում։