Ինչու Եվրոպայում միգրանտների մոտ ծայրահեղականացում է նկատվում

Ինչու Եվրոպայում միգրանտների մոտ ծայրահեղականացում է նկատվում

ԵՄ երկրների՝ արդյունավետ քաղաքականություն վարելու անկարողությունը բերել է այն իրավիճակին, որ միգրանտները չեն կարողացել ինտեգրվել տեղի եվրոպական հասարակություններին, մեկուսացվել են ու դա էլ իր հերթին դարձել է պատճառ, որպեսզի նրանց մոտ նկատվեն արմատականացման միտումներ։ Այս մասին հայտարարել է ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ բարձր հանձնակատար Լամբերտո Զանյերը։ Վերջինս նկատել է, որ Եվրոպան պարտավոր է պաշտպանել բոլորի իրավունքները եւ զերծ պահել մարդկանց ատելությունից, ռասիզմից, բռնությունից բոլոր փոքրամասնություններին, ներառյալ նաեւ կրոնական փոքրամասնություններին։ Զանյերը նաեւ արձանագրել է, որ ներկայումս Եվրոպան ապրում է ամենալուրջ միգրացիոն ճգնաժամը Երկրորդ համաշխարհայինի ժամանակներից սկսած։