Բուֆոնը նորից կխաղա «Յուվենտուսում»

Բուֆոնը նորից կխաղա «Յուվենտուսում»

Ինչպես փոխանցում է Թուրինի «Յուբենտուսի» պաշտոնական կայքը, 41-ամյա դարպասապահը վերադառնում է հարազատ ակումբ։

Ջանլուիջի Բուֆոնը իր կարիերայի 17 տարիներն անցկացրել է հենց իտալական ակումբում։ 9 անգամ թիմակիցների հետ դարձել է Ա սերիայի հաղթող։

Նշենք, որ իտալացի դարպասապահը թուրինյան թիմը լքելուց հետո հանդես էր գալիս ֆրանսիական ՊՍԺ-ի կազում։ Բուֆոնը «Ծեր Սինյորայի» կազմ է վերադառնում ազատ գործակալի կարգավիճակով։