Մի շաբաթում 1 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով

Մի շաբաթում 1 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով

Հոփկինսի համալսարանի տվյալներով ՝ հուլիսի 4-ի դրությամբ, աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 11 միլիոն մարդ: Մեկ շաբաթ առաջ` հունիսի 28-ին, դեպքերի թիվը 10 միլիոն է եղել:

Առաջատարը վարակվածների թվով ԱՄՆ-ն է՝ 2,8 միլիոն հիվանդ: Երկրորդ տեղում Բրազիլիան է (1,5 միլիոն), երրորդում `Ռուսաստանը (գրեթե 668 հազար դեպք): Ուրբաթ, հուլիսի 3-ին, ԱՄՆ-ում գրանցվել է դեպքերի թվի ռեկորդային աճ. Օրական աճը՝ 57,000 մարդ: