Շղթայական վթար Բաշկիրիայում․ բախվել է 19 մեքենա

Շղթայական վթար Բաշկիրիայում․ բախվել է 19 մեքենա

Բաշկիրիայի Արուգազինսկի շրջանում շղթայական վթար է տեղի ունեցել։ Բախվել է 19 մեքենա։ Այս մասին հայտնում է «Известия» -ն։

Վթարը տեղի է ունեցել Ուֆա-Օրենբուրգ Р-240 մարզում։ Վթարի ենթարկված մեքենաներից երկուսը բեռնատար են։ Մեկ մարդ է տուժել։ Նա հոսպիտալացված է։ Դեպքի վայրում աշխատում է 12 միավոր տեխնիկա եւ 26 մարդ։