Գարիկ Սարգսյանի քեռին միլիոնների հասնող տենդեր է շահել

Գարիկ Սարգսյանի քեռին միլիոնների հասնող տենդեր է շահել

Իշխանության ներկայացուցիչներից Գարիկ Սարգսյանի քեռին միլիոնների հասնող տենդեր է շահել, Դիլիջանի համայնքապետը սեփական եղբորը շուկայականից զգալի էժան ու հրատապ կերպով տարածք է տվել, իսկ կոռուպցիայի հանձնաժողովն ասել է՝ 300 000 տուգանք վճարի, և դրանով հարցը փակել են։ Երբ Նիկոլ Փաշինյանը գալիս էր իշխանության, իր հիմնական խոսույթն այն մասին էր, որ եկել է արմատախիլ անելու կոռուպցիան: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Արմեն Փամբուխչյանի թոշակառու հայրը ձեռք է բերել 40 հա հող ինտենսիվ այգի կառուցելու համար, 1,5 մլրդ դրամի վարկ են տրամադրել։ Դրանից հետո կառավարությունը 102,5 մլն դրամի գումար է տալիս, այդ վարկի տոկոսները սուբսիդավորելու համար, այսինքն՝ անտոկոս վարկ է ձևակերպել:Նման անտոկոս 1 մլն դոլարի վարկ էլ Վահե Հովհաննիսյանն է ստացել:Ուզում եմ հասկանալ՝ տենց քանի՞ բախտավոր եք, հաջողակ, որ կարող եք անտոկոս վարկ ստանալ»,- ասել է նա: