Եթե արդար ես, արի բանավեճի

Եթե արդար ես, արի բանավեճի

ՎԵՏՕ նախաձեռնությունը` քաղակտիվիստ Նարեկ Մալյանի գլխավորությամբ շարունակում է բողոքի ակցիան «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության գրասենյակի առջև:

Քիչ առաջ Նարեկ Մալյանը հրապարակավ ձեռնոց նետեց գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանին՝ նրան հրավիրելով հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում բանավեճի. «Եթե այդքան արդար ես, արի բանավեճի և ջախջախիր ինձ»,- ասաց Մալյանը: