Սիրիական բանակի ճակատագիրը շարունակում է մնալ անհայտ․ Սիրիայի վարչապետ

Սիրիական բանակի ճակատագիրը շարունակում է մնալ անհայտ․ Սիրիայի վարչապետ

Սիրիայի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ Ջալյալին հայտարարել է, որ սիրիական բանակի հետագա ճակատագիրը կորոշի նոր հրամանատարական կազմը։ Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն։ «Ես չունեմ սիրիական բանակաի հետագա ճակատագրի մասին հարցի պատասխանը։ Դա կախված կլինի նրանից, թե ով կստանձնի հրամանատարությունը»,- ասել է ալ-Ջալյալին։

Անդրադառնալով ընթացիկ իրավիճակին՝ վարչապետը նշել է, որ ներկայումս ամենից կարեւորը անվտանգության ապահովումն ու ամրապնդումն է, հավելելով, որ սիրիացի ժողովուրդը շատ է հոգնել վերջին տարիներին տեղի ունեցածից։