Նավթը համաշխարհային շուկայում էժանացել է

Նավթը համաշխարհային շուկայում էժանացել է

Նավթը համաշխարհային շուկայում հուլիսի յոթին արձանագրել է գնանկում, պայմանավորված հակահամավարակային սահմանափակումների մի մասի՝ աշխարհի տարբեր երկրներում վերականգնման եւ դրանով պայմանավորված պահանջարկի վերականգնման տեմպի դանդաղման հետ։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը։ Ըստ բորսայակական սակարկությունների տվյալների, Brent տեսակի նավթի մեկ բարելը Լոնդոնյաբ բորսայում էժանացել է 0,17 դոլարով եւ կազմել սեպտեմբերյան ֆյուչերսների համար 42,93 դոլար։ Նյու-Յորքի բորսայում WTI նավթի մեկ բարելը օգոստոսյան ֆյուչերսների համար էժանացել է 0,18 դոլարով եւ կազմել 40,45 դոլար։