Սահմանագծին հսկիչ դիտակետեր կունենա

Սահմանագծին հսկիչ դիտակետեր կունենա

Միացյալ Նահանգները, չնայած ՆԱՏՕ-ում իր դաշնակից Թուրքիայի առարկություններին, մտադիր է հսկիչ դիտակետեր ունենալ թուրք-սիրիական սահմանին, որպեսզի ապահովի Թուրքիայի անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ռոբ Մենինգը ասելով, որ նման հրահանգ տրվել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսի կողմից։ Դիտակետերը գտնվելու են Սիրիայի հյուսիսարեւելյան սահմանամերձ շրջաններում։ ԱՄՆ ռազմական գերատեսչությունում սակայն չեն պարզաբանել, թե քանի հսկիչ կետ է կոնկրետ մտադիր հաստատել ԱՄՆ-ն եւ ինչ թվաքանակով անձնակազմով, ինչպես հայտնում է NBC-ն։