14 ուսանող հնարավորություն կստանա մեկնելու ԱՄԷ

14 ուսանող հնարավորություն կստանա մեկնելու ԱՄԷ

«Դվին մյուզիք հոլլ»-ում շարունակում են նշել Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադրման 48-ամյակը։

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող լավագույն 14 ուսանողները պարգևատրվեցին։

Պատվոգրերը անձամբ մրցանակակիրներին հանձնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Մրցանակակիրները հնարավորություն կստանան լինել Արաբական Միացյալ Էմիրություններում։