ՄԱՊ-ի Ալիկի գործարանը չի թողնում բնակիչներին տանից դուրս գալ

ՄԱՊ-ի Ալիկի գործարանը չի թողնում բնակիչներին տանից դուրս գալ

Արմավիրի մարզի Լենուղի համայնքում գտնվող «ՄԱՊ» ընկերությունը տեւական ժամանակ է հարակից համայնքների բնակիչներին «պահում է» տներում: Բանն այն է, որ այդ գործարանի բաց թողած ջրերը անցնում են գյուղերով, եւ ստիպում քաղաքացիներին շնչել սարսափելի գարշահոտություն։

«Ահագին ժամանակ է տանից դուրս չենք կարողանում գալ, ոչ էլ լվացած հագուստն ենք կարողանում փռել բակում, հատկապես` երեկոյան ժամերին, հնարավոր չէ այսպես շարունակել։ Մենք կրակն ենք ընկե՞լ, որ իրենք գործարան ունեն»,֊նշեց բնակիչներից մեկը։
 
Այս գործարանը ոչ միայն ոգելից խմիչք է արտադրում, այլ նաեւ տարբեր տեսակի պահածոներ։

Նշենք, որ «ՄԱՊ»֊ը պատկանում է գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին, որն առավել հայտնի է ՄԱՊ֊ի Ալիկ անունով։