Մոտ 87 մլն դրամի սպառված պետպատվեր նախարար Թորոսյանի կնոջ ղեկավարած բժշկական կենտրոնում

Մոտ 87 մլն դրամի սպառված պետպատվեր նախարար Թորոսյանի կնոջ ղեկավարած բժշկական կենտրոնում

Նորաբաց առղջապահական Medmedia.am կայքը անդրադարձել է առողջապահական ոլորտում բաշխված և սպառվա պետպատվերներին։

Ըստ այդմ՝ ՀՀ ոռողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կնոջ՝ Վարդանուշ Թևանյանի գլխավորած «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնին, պետական պատվերի շրջանակներում,  նախորդ տարվա համեմատ, այս տարի տրամադրվել է շուրջ երեք անգամ ավելի գուրմար։ 2018թ-ին այն կազմել է 25 148 մլն, իսկ 2019թ-ի հունվարին այն գերազանցել է կրկնակիի շեմը, իսկ 2019թ-ի օգոստոսին՝ եռակիի շեմը՝ հասնելով 86 934 մլն-ի։

Նախորդ տարվա համեմատ բուժկենտրոնին տրամադրված գումարը աճել է 61 786 մլն դրամով։ Շատերը գումարի զգալի բարձրացումը կապեցին այն հանգամանքի հետ, որ «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնը ղեկավարում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կինը։ Այս մասին նախ խոսեց նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը, ում հնչեցրած թվերի հետ այնքան էլ չհամաձայնեց հենց ինքը՝ Թորոսյանը, ով ֆեյսբուքյան լայվի ժամանակ պարզաբանեց՝ ասելով, որ Թամամյանը թվերին լավ չի տիրապետում։

Կրկին հիշեցրեց, որ տվյալ բուժկենտրոնը չի պատկանում իր կնոջը՝ Վարդանուշ Թևանյանին․ նա այնտեղ աշխատում է, որպես տնօրեն։

MedMedia-ին շատ դժվարությամբ հաջողվել է կապ հաստատել նաև Վարդանուշ Թևանյանի հետ, ով պետպատվերի եռապատկումը կապեց լավ աշխատանքի և հիվանդների մեծ հոսքի հետ։ 

Համեմատության համար նշենք, որ  «ՄԻԲՍ»-ին տրամադրված գումարները գերազանցում են առողջապահական հսկաներ «Արմենիա» հանրապետական և «Էրեբունի» բժշկական կետրոններին հատկացված գումարները։  

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում