Կենցաղային վեճը՝ չորս զոհի պատճառ

Կենցաղային վեճը՝ չորս զոհի պատճառ

Անհայտ տղամարդը ԱՄՆ Միսիսիպի նահանգի Քլինթոն քաղաքում մի քանի մարդու է պատանդ վերցրել, որոնցից չորսին գնդակահարել է։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանությունների փոխանցած տեղեկություններին։

Նախնական վարկածի համաձայն, արյունոտ միջադեպին նախորդել է կենցաղային կոնֆլիկտը։ Տղամարդը պատանդներին պահել է բնակելի տանը մոտ 12 ժամ։ Ոստիկանները կարողացել են դուրս բերել այդ տանից երկու երեխաների, ապա եւ վնասազերծել հանցագործին։ Նրա անունը գաղտնի է պահվում։ Այլ մանրամասներ չեն հրապարակվում։