Իրանի խորհրդարան է ներկայացվել Միջուկային զենքի չտարածման համաձայնագրից դուրս գալու նախագիծ

Իրանի խորհրդարան է ներկայացվել Միջուկային զենքի չտարածման համաձայնագրից դուրս գալու նախագիծ

Իրանի պառլամենտ է ներկայացվել Միջուկային զենքի չտարածման համաձայնագրից դուրս գալու մասին օրենքի նախագիծ։ Միաժամանակ նաեւ ներկայացվել է նախագիծ, որով արգելվում է միջուկային զենքի արտադրումը, պահպանումը կամ օգտագործումը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Նշենք, որ պաշտոնական Թեհրանը բազմիցս է հայտարարել, որ մտադիր չէ ստեղծել միջուկային զենք։Երկու օրինագծերն էլ, չափազանց հետաքրքրական են իրանա-ամերիկյան հարաբերությունների ներկայիս գերլարման փուլում։