Իլոն Մասկը ցանկանում է համացանցով ապահովել ողջ Երկիր մոլորակը

Իլոն Մասկը ցանկանում է համացանցով ապահովել ողջ Երկիր մոլորակը

Իլոն Մասկը տիեզերք է ուղարկել իր SpaceX ընկերության արտադրած Falcon 9 կրիչ հրթիռը 60 արբանյակներով, տալով այդպիսով Starlink կոչված նախագծի մեկնարկը։ Այս մասին հայտնում է СNN-ը։ Հրթիռը տիեզերք է ուղարկվել Կանավերալ կայանից, որը գտնվում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգում։ Հրթիռը արդեն նստել է Of Course I Still Love You պլատֆորմի վրա։ Նշենք, որ Starlink-ը արբանյակային կապ է, որը ի զորու է մոլորակի ողջ բնակչությանը ապահովել լայնաշերտ եւ հասանելի ինտերնետով։ Ծրագրի արժեքը ըստ Մասկի, կազմում է 10 միլիարդ դոլար, թեեւ մասնագետները կարծում են, որ այս թիվը շատ փոքրացված է։