Անհնար կլինի ընտրությունների երկրորդ փուլը կազմակերպել Միրիկում, Մոշաթաղում, Բերձորում

Անհնար կլինի ընտրությունների երկրորդ փուլը կազմակերպել Միրիկում, Մոշաթաղում, Բերձորում

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ 

Միրիկցի կնոջն Արարատի մարզից բերել էին տվել` ընտրություններին մասնակցելու համար։ Այս կնոջ հարսը եղել է Միրիկի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, նա ևս ունեցել է բազմաթիվ շփումներ, այդ թվում Բերձորում։ Իրականում վիճակը տագնապալի է ոչ միայն Միրիկում, այլ հարևան Մոշաթաղում։ Վարակված կինը բազմաթիվ շփումներ է ունեցել նաև Բերձորում` մի քանի օր մնալով ընդհանուր պալատում և շփվելով բազմաթիվ մարդկանց հետ։ Նույնիսկ արտակարգ դրություն չմտցնելու դեպքում, անհնար կլինի ընտրությունների երկրորդ փուլը կազմակերպել Միրիկում, Մոշաթաղում, Բերձորում։